Դերասան Վարդան Պետրոսյանը հանրությանն է ներկայացել նոր ոճով: Արտիստը ռեպ կատարմամբ բարձրաձայնել է իր մտորումները, որոնք մեր օրերում համամարդկային են: Ինչպես նա է նշել, երգը նվիրվում է մեր հերոս զինվորներին:
«Ռեպով ձեզ եմ ներկայացնում իմ մտորումները մեր այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին։ Տեքստը գրել եմ Մոցարտի Ռեքվիեմի երաժշտության վրա ։ Օգտագործել եմ տողեր Վահան Տերյանի և Կոստան Զարյանի բանաստեղծություններից», - տեսահոլովակին կից գրել է Վարդան Պետրոսյանը: